211652_close_icon
views-count1376 դիտում article-date 13:21 22-03-2022

Հայաստանի նախագահն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, դեսպան Ֆան Յունը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել համատեղ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-չինական կապերի ամրապնդման և խորացման:

Հանդիպմանը նախագահ Խաչատուրյանը և դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, համագործակցության հեռանկարային ուղղություններին և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր