211652_close_icon
views-count2409 դիտում article-date 12:46 22-03-2022

Հայաստանը գրավիչ է ներդրումների համար. «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի հարցազրույցը HOTCO-ին. Aravot.am

«HOTCO» միջազգային հյուրանոցային ներդրումների կոնֆերանսը հարցազրույցի ձևաչափի շրջանակներում հյուրընկալել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին, հայտնում է Aravot.am-ը։

«Այժմ, առավել քան երբևէ, Հայաստանը լավ վայր է ներդրումներ կատարելու համար, և դրա պատճառը տարածաշրջանի վերջին զարգացումների արդյունքում ձևավորված հնարավորությունների բացն է»,- իր խոսքում ընդգծել է Արտյոմ Խաչատրյանը։

Նա խոսել է ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանի մրցունակության մասին և կիսվել  հյուրանոցային գործի և կոմերցիոն անշարժ գույքի զարգացման նախագծերի շուրջ բիզնես գաղափարներով։

Հարցազրույցում Արտյոմ Խաչատրյանը նշում է.

«Հայաստանը լավ վայր է դարձել զբոսաշրջային կարճ ուղղությունների համար. համեղ խոհանոց, գինի, ժամանց… Եվ այսօրինակ զարգացման առանցքային գործոններից որոշները վերաբերում են հետքովիդային զարգացումներին, երբ մարդիկ սկսեցին այցելել այնպիսի վայրեր, որտեղ չկան կարանտինային հատուկ սահմանափակումներ, մուտքի արտոնագրի խիստ պայմաններ: Եվ այսպես, ԱՊՀ երկրներից զբոսաշրջային մեծ հոսք է ձևավորվել։ Իհարկե, համավարակի առաջին ալիքից հետո ողջ աշխարհում հյուրընկալության ոլորտում դադար արձանագրվեց, բայց այժմ դիտարկում ենք վերականգնման հնարավորությունները և կարող ենք կանխատեսել աճ։ Երևանը լավ վայր է հանգստյան օրերին այցելելու համար, քանի որ առաջարկում է որակյալ ծառայություններ՝ համակցված պատմական նշանակության տեսարժան վայրերի հետ»:

Ամբողջությամբ՝ սկզբնբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր