211652_close_icon
views-count1908 դիտում article-date 13:08 22-03-2022

Ձնամաքրման աշխատանքներն Արցախի շրջաններում շարունակվում են․ կան դժվարանցանելի ճանապարհներ

Շուշիի շրջանում միջհամայնքային ճանապարհները մաքրված են: Դժվարանցանելի է Տասը Վերստ – Հին Շեն ճանապարհը:
Մարտակերտի շրջանում դժվարանցանելի են Քոլատակ և Թբղլու տանող ճանապարհները:

Մարտունու շրջանում դժվարանցանելի են Ստեփանակերտ-Շոշ – Կարմիր շուկա ճանապարհը, Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածները:

Ասկերանի շրջանում դեռևս անանցանելի են մնում Շոշ – Մխիթարաշեն, Սարուշեն, Կարմիր գյուղ, Խաչմաչ, Վերին և Ներքին Սզնեքներ տանող ճանապարհը։

Նմանատիպ նյութեր