211652_close_icon
views-count1016 դիտում article-date 10:09 22-03-2022

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

 ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նիստերի օրակարգում ընդգրկված է 23 հարց:

Պատգամավորները  մարտի 22-ի նիստում կքննարկեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր փաթեթը, որով ընդլայնվում են պետական դրոշի գործածման տարածքները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ նախագծեր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր