211652_close_icon
views-count2352 դիտում article-date 23:00 21-03-2022

CAS-ը մերժեց Ռուսաստանի դիմումը՝ Լեհաստանի հավաքականի հետ անցումային հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի հավաքականի անցումային հանդիպում՝ ԱԱ-20222-ի ուղեգրի համար, մեկ այլ օր չի տեղափոխվի:
 
Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժեց Ռուսաստանի Ֆուտբոլային միության (ՌՖՄ) դիմումը՝ մարտի 24-ին Լեհաստանի հավաքականի հետ նախատեսված հանդիպումը տեղափոխել մեկ այլ օր:
 
Այդպիսով, CAS-ը մերժեց ՌՖՄ-ի բոլոր միջնորդությունները:
 
ՌՖՄ-ի հայցերի քննարկումը՝ ընդդեմ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ը, կշարունակվեն համապատասխան այն ժամկետների և կանոնակարգի, որոնք կորոշի CAS-ը», ասված է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ CAS-ը ուժի մեջ էր թողել ՖԻՖԱ-ի որոշումը՝ Ռուսաստանի հավաքականի միջազգային մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր