211652_close_icon
views-count5299 դիտում article-date 20:38 21-03-2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունը դարձյալ արձագանքել է Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղաղման մասին տեղեկություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը դարձյալ արձագանքել է Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղաղման մասին տեղեկություններին՝ հերքելով դրանք։

«Հայ ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ ԽՍՀՄ քարտեզների մոտ 600 մ խորությամբ ՀՀ տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքներ կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ հեռացել են:

Եղանակային փոփոխություններին ընդառաջ՝ նրանք վերադարձել են և նախկինում իրենց իսկ փորած խրամատների տարածքում, առանց առաջանալու տեղադրել վրաններ։

Անդրադառնալով պնդմանը, թե գյուղը դիտարկման գոտում է հայտնվել, ՊՆ-ն տեղեկացրել է, որ կա նույն անվամբ 2 գյուղ։

«Հին ներքին Հանդը, որը բնակեցված չէ, և նորը, որն ադրբեջանական դիրքերից հեռու է շուրջ 2 կմ, և բացի այդ, տարածքում կա մի քանի բարձունք, ինչը բացառում է գյուղի դիտարկումը ադրբեջանական դիրքերից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր