211652_close_icon
views-count1396 դիտում article-date 19:58 21-03-2022

Բիչախչյանը ստացել է Լեհաստանի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

«Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել էր Լեհաստանի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Լեհական Էկստրակլասայի 26-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Վիսլային»: Խաղից առաջ հայ ֆուտբոլիստը ստացել է Լեհաստանի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Նոր ակումբում Վահանը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ, հայտնում է Armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Բիչախչյանը ճանաչվել է նաև լեհական «Պոգոնի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նմանատիպ նյութեր