211652_close_icon
views-count2147 դիտում article-date 17:24 21-03-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 18-ին, ժամը 12.45-ին, Երևանի Կողբացու և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 11.30-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 18.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Մելիք-Ադամյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կայանված «Ռենոյի» 40-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 12.30-ին, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի տներից մեկի բակում «ՎԱԶ-2115»-ի վարորդը առանց մեքենայի արգելակները սեղմելու իջել է մեքենայից, ինչի հետևանքով մեքենան հետ է շարժվել և վրաերթի ենթարկել նրան. 83-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը և գազատար խողովակի հենասյանը. 22-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 165,8-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Կորոլայի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Սորենտո» և «ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2123»-ի 71-ամյա ուղևորը և 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ4 ճանապարհից Ճամբարակ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Նիսան Տիդայի» համար, որի վարորդը փորձել է խուսափել ավտովթարից, սակայն բախվել է ճամփեզրի բետոնե սյանը. «Նիսան Տիդայի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 00.05-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 11.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 19-ին, ժամը 23.35-ին, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21043» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյանի 1-ին փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 88-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ-130» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Կիա Սորենտո» և «Իժ» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդես Բենցի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 21.00-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև «Նիսանի» 39-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարի. 37-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 05.20-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 4,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա պատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու և դիմել փախուստի:
Քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 11.40-ին, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել շղթայական ավտովթար։
Ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել երեք քաղաքացի։ Պարզվել է, որ նրանք եղել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 18.00-ին, հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության են դիմել «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա վարորդը, 21-ամյա ուղևորը և «Օպելի» 46-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 19.55-ին, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա», «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոոմեքենաներ. «Մազդայի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «Լադա» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցում բախվել է երկաթե սյանը. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր