211652_close_icon
views-count1292 դիտում article-date 17:11 21-03-2022

Լևոն Աղասյանը վնասել է ոտքի ազդրամկանը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից անտրամադիր  հայրենիք վերադարձավ մեր լավագույն եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը: Պատճառը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Նա հեռախոսազրույցում ասաց , որ վերջին ՝ նախամեկնարկային մարզման ժամանակ, լավ  մարզավիճակում գտնվող Լևոնը վնասել է ոտքի ազդրամկանը: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, նպատակով , որ փորձառու բժիշկները կարողանային  շտապ վերականգնել մարզիկին, որ նա կարողանար մասնակցել   մարզասրահների աթլետիկայի աշխարհի առաջնությանը:  

Բայց օգնությունը ժամանակավոր բնույթ կկրեր և մեր մարզիկը չէր կարողանա  տեղում հաջող ցատկեր կատարել: Ավելին, գուցե խորացներ վնասվածքը  ու դրա հետևանքով հնարավոր չլիներ լիովին ապաքինվել ու  մասնակցել առաջիկա պաշտոնական խոշոր մրցաշարերին, մասնավորապես՝  Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Նմանատիպ նյութեր