211652_close_icon
views-count73168 դիտում article-date 12:30 21-03-2022

Արկադի Փելեշյանը Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատա՞ր ....

- Պարո՛ն Փելեշյան, լուրեր են պտտվում, որ իշխանությունները ցանկանում են Ձեզ նշանակել Վանաձոր խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար:

- Անկեղծ, ես նույնպես այդ մասին տեղեկացել եմ մամուլից:

- Վերջին ընտրություններում ստացաք մոտ 5000 քվե, դա Ձե՞ր անձով էր պայմանավորված :

- Ես չորս տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, դրանից առաջ ավագանու անդամ, ի դեպ, անկուսակցական, և, բնականաբար, ժողովուրդը գնահատեց տարիների աշխատանքը, բայց նաև պետք է նշեմ, որ դա թիմային աշխատանքի արդյունք էր:

- Շատ են քննարկվում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները, ի՞նչ եք կարծում,  նշված ընտրություններում հաղթող կա՞ր:

- Ըստ օրենքի հաղթող է համարվում այն ուժը , որը հաղթահարել է 50%-ից ավելիի շեմը: Ինչպես գիտեք, որևէ ուժ այս շեմը չի հաղթահարել, հետևաբար առնվազն անհրաժեշտ է 2-3 ուժի համագործակցություն քաղաքային իշխանություն ձևավորելու համար: Ի դեպ, այդպես էր նաև նախորդ  ընտրությունների արդյունքում:

- Պարո՛ն Փելեշյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անձի շուրջ շրջանառվող ասեկոսեները 2008 թ.-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված:

- Իսկ ո՞ր տղամարդը չէ իր կյանքում հայտնվել կռվի մեջ:

Իրականում իմ ողջ գործունեությունը ուղղված է մեր համայնքի շենացմանը՝ ի շահ ժողովրդի:

Եվ հանուն այդ նպատակի պատրաստ ենք համագործակցել առողջ ուժերի հետ :

Նմանատիպ նյութեր