211652_close_icon
views-count11100 դիտում article-date 21:30 20-03-2022

Սևան քաղաքում բռնցքամարտի հուշամրցաշարը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, Սևան քաղաքում անցկացվեց բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում Սևանի տարածաշրջանից զոհված հերոսների հիշատակին։
 
Մրցաշարին մասնակցում էին բռնցքամարտիկներ՝ ինչպես Գեղարքունիքի մարզից, այնպես էլ հանրապետության մյուս մարզերից և Երևանից։
 
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով, իսկ Սևանի տարածաշրջանից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին կտրվեն զոհված քաջորդիների նկարներով բռնցքամարտի ձեռնոցի տեսքով անվանական հուշանվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր