211652_close_icon
views-count5060 դիտում article-date 19:35 20-03-2022

Ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով։ 

Նմանատիպ նյութեր