211652_close_icon
views-count39918 դիտում article-date 14:02 20-03-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր