211652_close_icon
views-count8882 դիտում article-date 15:00 20-03-2022

Դիլիջանում առատ ձյան պատճառով անասնագոմի տանիքը փլուզվել է

Տավուշի մարզում առատ ձյան պատճառով անասնագոմի տանիքը փլուզվել է, իսկ ներսում ընտանի կենդանիներ են եղել, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։

ԱԻՆ–ն ահազանգը ստացել է այսօր, ժամը 10:13-ին. Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում անասնագոմ է փլուզվել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատված։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։

Նմանատիպ նյութեր