211652_close_icon
views-count5847 դիտում article-date 13:48 20-03-2022

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 18-ից 19-ը  34 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ավտոմեքենաներ են արգելափակվել Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սադունց, Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, Մեծ Սեպասար, Վարդաղբյուր գյուղերում,  Ջաջուռավան-Կրաշեն, Գեղաձոր-Արթիկ, Վարդաղբյուր-Սալուտ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք, Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր, Գեղարքունիքի մարզի Շատվան-Նորաբակ ավտոճանապարհներին։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

Նմանատիպ նյութեր