211652_close_icon
views-count1119 դիտում article-date 12:20 20-03-2022

Հայաստանի հեռուստաընկերության տարեգրության էջերից. առաջին օպերատորները

Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը իր "Հայաստանի հեռուստատեսություն .զարգացման 50 տարի" գրքում ներկայացնում է նաև հեռուստաեթերի առաջին օպերատորներին, որոնք ոչ միայն կենդանի եթերում էին աշխատում,այլև առաջին կինոնկարահանումները կատարում եթերի համար։ Բայց ավելի լավ է հատվածներ ներկայացնենք նրանցից երկուսի հետ հեղինակի ունեցած հարցազրույցներից, որոնք տեղ են գտել Հայաստանի հեռուստատեսության պատմագիր ու տեսաբան Սերգո Երիցյանի գրքում։

ՍՏԵՓԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ֊Ես եկա բանակից։ Այն ժամանակ ծնվում էր նոր արվեստը`հետուստատեսությունը, ինձ հրավիրեց գլխավոր ռեժիսորը։Եկա ու մնացի։ Մինչև կինոնկարահանումներով զբաղվելը, ստուդիական օպերատոր էի,կենդանի հաղորդումներ էի հեռարձակում։Երբ Մարատ Մարինոսյանը ձեռնարկեց "Մարդու ճակատագիրը"  ներկայացման բեմադրությունը, մի դրվագ պետք եղավ դրսում նկարահանել,և առաջին անգամ Ժիրայր Ավետիսյանի հետ 30 մետր ժապավեն նկարահանեցինք։

ՌԱՖԱՅԵԼ ԳԱԼՍՏՅԱՆ֊ Առաջիններից էր Գեորգի Տիրոսյանը։ Տիրոսյանին ճանաչում էի շատ վաղուց, դեռևս կինոստուդիայից։ Գ.Տիրոսյանը եղել էր օդաչու, բռնցքամարտիկ, կինոօպերատոր։ Պարզապես սկսում էինք այբուբենից։  60 քառակուսի  մետրանոց սրահում հնարավոր չէր ամեն ինչ ցուցադրել, և ամեն մի հաղորդման համար մեծ ջանք էր պետք,քանի որ մեկ հեռուստախցիկ ունեինք և սահմանափակ հնարավորություններ"։
Բայց շատ հնարամիտ էին մեր օպերատորները, միայն թե կարողանային ապահովել անխափան եթերը։ Անգամ թիթեղի տուպերից հարմարանքներ էին պատրաստում,որ կարողանային ապահովել անհրաժեշտ լույսը։ Տեխնիկականին գումարվում էր ստեղծագործականը,և օպերատորները ռեժիսորների,լուսավորողների հետ հեռուստատեսության նվիրյալներ էին դառնում,որովհետև առանց դրա անհնարին կլիներ կայացնել նոր լրատվամիջոցը և արվեստի տեսակը։Մեկը մյուսին էին հաջորդում համարձակ ստեղծագործական քայլերը,երբ մեկկամ երիու խցիկով կարող էին համարձակվել և պիես բեմադրել կամ համերգ ցուցադրել։ Սահմանափակ հնարավորություններ ունենալով` օպերատորները հրաշքներ էին գործում, նաև կինոարվեստի միջոցով լրացնում բացերը։ Որպես կանոն նրանք կինոնկարահանումներով եթերը ավելի հետաքրքիր էին դարձնում։ Եվ հենց այս օպերատորները մասնակցեցին վավերագրական և գեղարվեստական կինոնկարների ստեղծմանը։  "Հեռուստատեսային թատրոնի գործիչներ" գրքի հեղինակ Վարսիկ Գրիգորյանը առաջին հեռուստատեսային օպերատորների մասին գրում է հետևյալը. "Երկուսն էին`Գեորգի Տիրոսյանը և Վահագն Ղարիբյանը։ Նրանց վիճակվեց կիսել առաջիններին բաժին ընկած թե'հրճվանքը,թե'դժվարությունները։ Սակայն նրանք միաժամանակ եղան մոլեռանդ առաջինները,որոնք թողած տուն, տեղ,քուն ու հանգիստ`հնարներ էին գտնում հայկական էկրանը գրավիչ դարձնելու համար։Մեկ տարի անց ավելացան ևս 2 անուն` Ռ.Գալստյան և Ալ. Էյրամջյան"։ 

Եվ հենց այս առաջիններն էին, որոնք ստեղծեցին օպերատորական ուժեղ դպրոց, որի սաները այսօր աշխատում են Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններում ու լրատվամիջոցներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր