211652_close_icon
views-count3599 դիտում article-date 11:18 20-03-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով և դարձել 422307:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2686 մարդ (-62), կատարվել է 2950838 թեստավորում (+1709), առողջացել են վարակվածներից 409357-ը (+80): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8595։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել (1668)։

Նմանատիպ նյութեր