211652_close_icon
views-count3303 դիտում article-date 22:09 19-03-2022

Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Sport.News.am

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը  երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է Sport.News.am-ը:

Մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել է  39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։

Գյումրեցի բռնցքամարտիկը  գրանցել է տեխնիկական  նոկաուտ։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։

Նմանատիպ նյութեր