211652_close_icon
views-count4470 դիտում article-date 20:41 19-03-2022

Կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան, հայտնում է Առաջին ալիքը:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակը պատմում է, որ իր երգն ուղևորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ.

«Կարծում եմ, որ մենք բոլորս հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է, թե էլ ելք չկա, և որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ՝ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է. արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձևավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս:

Կարևորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու և միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, և ես հուսով եմ, այս երգը կօգնի նաև այն մարդկանց, ովքեր հիմա ծանր ապրումներ ունեն»։

«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր