211652_close_icon
views-count9919 դիտում article-date 11:44 19-03-2022

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր