211652_close_icon
views-count6055 դիտում article-date 09:37 19-03-2022

G7 երկրները պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա․ «Ամերիկայի ձայն»

G7 երկրները պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ վերջինիս կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով Գերմանիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ։

Ըստ վերջին տեսակոնֆերանսի արդյունքների՝ կողմերը միակարծիք են եղել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցները «էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա», ասվում է փաստաթղթում։

Այդ պատժամիջոցները «ուղղված են Ուկրաինայի վրա անօրինական հարձակման համար պատասխանատուների, այլ ոչ թե Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դեմ», նշում է հայտարարությունը։

«Մեծ յոթնյակը» պատրաստ է ուժեղացնել այդ ճնշումը»,- արձանագրում են G7-ի արտգործնախարարները:

Նմանատիպ նյութեր