211652_close_icon
views-count2049 դիտում article-date 22:50 18-03-2022

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահը համագործակցության հուշագիր է ստորագրել  Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահի պաշտոնակատարի հետ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հաակոպ Աբրահամյանը համագործակցության հուշագիր է ստորագրել  Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահի պաշտոնակատար Պավել Ռոժկովի հետ։
 
Պավել Ռոժկով. «Մենք իսկապես հասկանում ենք, թե ներկայումս ինչ է անհրաժեշտ Ռուսաստանում և Հայաստանում պարալիմպիկ սպորտի արդյունավետ զարգացման համար։ Մինչ պայմանագիրը կնքելը խոսեցինք մրցութային օրացույցի, համատեղ վարպետության դասեր անցկացնելու, դասակարգման սեմինարների, հակադոպինգային աշխատանքների մասին»։
 
Հակոբ Աբրահամյան. «Կարծում եմ, որ մենք առավելագույնս կօգտագործենք ռուսական փորձը՝ մեր երկրում պարալիմպիկ շարժումը զարգացնելու համար».
 
Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրներում պարալիմպիկ սպորտի զարգացմանը փոխադարձ աջակցության և փորձի փոխանակման, ինչպես նաև երկկողմ համագործակցության և երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով։
 

Նմանատիպ նյութեր