211652_close_icon
views-count1263 դիտում article-date 20:08 18-03-2022

Աշխարհի Գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս եկան եզրափակիչ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցան սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի որակավորման մրցումները :

Հայաստանի բոլոր չորս պատվիրակները հաջողությամբ հաղթահարեցին առաջին արգելքը և իրենց համար տեղ ապահովեցին եզրափակիչ ությակում: Նրանք են ՝ Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /, Արթուր Դավթյանը / ազատ վարժություններ / , Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:

Ի դեպ,  Արթուր Դավթյանը այսօր հանդես կգա նաև իր նախասիրած մրցաձևում ՝ հենացատկում:

Առաջիկա հանգստյան օրերին նշանակված են եզրափակիչները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր