211652_close_icon
views-count4194 դիտում article-date 17:56 18-03-2022

Փոխոստիկանապետը՝ Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքին հասցրած վիրավորանքների բացահայտման ընթացակարգերի մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր լրագրողները փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է Ոստիկանությունը բացահայտում վարչապետի, նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունների դեպքերը, բացահայտման ի՞նչ ընթացակարգեր են գործում, ո՞ր վարչության, ո՞ր ռեսուրսով են ուսումնասիրում:

Փոխոստիկանապետն ուղիղ պատասխան չի տվել, նա ներկայացրել է վիրավորանքներ հասցնելու դեպքերի պաշտոնական թվեր: Նրա տվյալներով՝ 2021 թվականի ընթացքում  ՔՐ օրենսգրքի 137. 1 հոդվածի հատկանիշներով (անձին ծանր վիրավորանք հասցնելը) գրանցվել  է 268 դեպք , որից 17-ը դատարան է ուղարկվել, 134-ը՝ կարճվել, 16-ը՝ կասեցվել, 101-ը ընթացքի մեջ են: Այս տարվա մարտի 17-ի տվյալներով՝ նույն հոդվածի հատկանիշներով  240 դեպք է գրանցվել, 4-ն ուղարկվել է դատարան, 5-ը՝ կասեցվել, 83-ը՝ կարճվել, 148 դեպք ընթացքի մեջ է:

Գրանցված դեպքերից 64-ը, ըստ Արա Ֆիդանյանի, անձի հանրային գործունեությամբ են պայմանավորված:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր