211652_close_icon
views-count2218 դիտում article-date 16:51 18-03-2022

Կանխվել է համակարգիչների, հեռախոսների և դրանց աքսեսուարների` ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության  աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները:

Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված  տարբեր մոդելի  հեռախոսներ,  ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը:

Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին` վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ 
 

Նմանատիպ նյութեր