1602 դիտում
15:59 18-03-2022
«Ծանր վիրավորանքի» գործով հերթական խայտառակ փաստը. Ռուբեն Մելիքյան
«Ծանր վիրավորանքի» գործով հերթական խայտառակ փաստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն պարզել էինք, որ իշխանական գործիչների դեմ այս հանցակազմով գործերը կարվում են առանց տուժողների կամ այլ քաղաքացիների հաղորդման՝ ոստիկանության կողմից չգիտեմոնց դեպքը «հայտնաբերելու» եղանակով։Այսօր պարզեցի, որ ոստիկանության հետ ուս-ուսի տված՝ ընդդիմախոսներին քաշքշելու ու պատասխանատվության ենթարկելու գործին լծվել է նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Դրա համար էլ էդքան «փայլուն» ազգային անվտանգության վիճակ ունենք։ՀԳ. Անկեղծորեն հուսով եմ, որ այլևս երբեք նման փաստաթուղթ չեմ հանդիպի «ծանր վիրավորանքով» քրգործի նյութերում։ՀԳ-2. Այս գործով, ըստ քննչական մարմնի, քաղաքացին մի քպ-ական կարկառունի անվանել է «անասուն»։ՀԳ-3. Ջերմ ողջույններս տիկին դեսպանին։ Լավն է, չէ՞, «ժողովրդավարության առաջընթացը»։
Նմանատիպ նյութեր
3357 դիտում
15:17 12-02-2022
«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան
10479 դիտում
11:27 15-07-2018
«Խստորեն դատապարտում եմ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգության փաստը». Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
853 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար