211652_close_icon
views-count1847 դիտում article-date 14:28 18-03-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 02.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 41-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 18-ին, ժամը 00.45-ին, Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 11.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Խաչատրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով մարտի 17-ին բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 17-ին, ժամը 18.00-ին, Երևանի Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր