211652_close_icon
views-count1526 դիտում article-date 14:15 18-03-2022

Գյուղատնտեսական համախառն արտադրանքն ավելացել է 100 մլրդ դրամով. Կառավարության հաշվետվություն

2021թ.-ի ընթացքում Կառավարության կողմից իրականացված օժանդակության ծրագրերի շնորհիվ ավելի քան 30 000 գյուղատնտեսական տնտեսություններ և կազմակերպություններ օգտվել են շուրջ 155 մլրդ դրամ ընդհանուր գումարի արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ ստանալու հնարավորությունից։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 100 մլրդ դրամով ավելացել է գյուղատնտեսական համախառն արտադրանքը՝ կազմելով շուրջ 933 մլրդ դրամ։ Ինչպես հայտնում է

Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

Նախորդ տարվա արդյունքներով թարմ պտուղ/բանջարեղենի արտահանումն ավելացել է շուրջ 59 980 տոննայով և կազմել է շուրջ 206 542 տոննա։ 

Խիստ սակավաջրության պատճառով 2021թ.-ին գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 1,1% անկում, մասնավորապես՝ բուսաբուծական համախառն արտադրանքը կրճատվել է 3,1%-ով։ Միաժամանակ, 17,5%-ով ավելացել է նաև ընդհանուր ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը` կազմելով շուրջ 911 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ 2020 թվականի շուրջ 775 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համեմատ։

2021թ.-ի Կառավարության քաղաքականությունն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտի ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

2021թ.-ին Կառավարությունը հաստատել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը», որի շահառուները 5 տարի շարունակ կստանան ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում:

Նախորդ տարիներին ընդունված ծրագրերի շրջանակներում 2021թ.-ին հաստատվել է 1456 հա ինտենսիվ այգեհիմնման հայտ՝ 2020թ.-ի համեմատ ավելանալով շուրջ 2,8 անգամ, կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության շուրջ 4300 պայմանագիր՝ 2020թ.-ի համեմատ ավելանալով շուրջ 2.9 անգամ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2021թ.-ին տրամադրվել է 29487 միավոր վարկ, շուրջ 72,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալի, որոնց գծով սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ։

Լիզինգի պետական աջակցության ծրագրով գործարքների ընդհանուր փաթեթի գումարը կազմել է շուրջ 3,2 մլրդ դրամ, սուբսիդավորման ընդհանուր գումարը՝ շուրջ 498 մլն դրամ։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրով հաստատվել է 342 հայտ, շուրջ 10,6 մլրդ դրամի ընդհանուր գումարի, ձեռք է բերվել 776 միավոր սարքավորում, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 967,5 մլն դրամ։

Աշնանացան  ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրով կնքվել է 4000 պայմանագիր, ձեռք է բերվել 4050,4 տոննա բարձրորակ սերմ, և կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա։ Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրով կնքվել է 3736 պայմանագիր, ավելի քան 13000 հա հողատարածքի վրա։ Նշված երկու ծրագրերով իրականացվել է ձեռքբերման գնի մինչև 70 % սուբսիդավորում։

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հաստատվել է 274 հայտ, շուրջ 27,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 2,7 մլրդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի կիրառմամբ 10 շահառուի վարկի գումարի չբավարարող մասի համար տրամադրվել է շուրջ 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք։

 

Նմանատիպ նյութեր