211652_close_icon
views-count2450 դիտում article-date 12:54 18-03-2022

Փոխոստիկանապետը վստահեցնում է, որ ՀՀ ոստիկանությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին. News.am

ՀՀ ոստիկանությունը չի մասնակցում քաղաքական գործընթացներին: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, հայտնում է News.am-ը։

Հարցին ի պատասխան, որ իշխանական որոշ պատգամավորներ  ընտրություններին աջակցության համար խոստանում են նշանակել պարեկապահակային ծառայությունում՝  Ֆիդանյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը մինչ օրս նման տեղեկություն չի ստացել։ «Կխնդրեմ ոստիկանությանը տեղեկատվությունը տրամադրել, եթե այդպիսին կա»,- հավելեց փոխոստիկանապետը։

Ֆիդանյանը վստահեցրեց, որ պարեկային ծառայություն ընդունվելու հստակ կարգ կա՝ մասնակցություն հնգամսյա դասընթացներին, քննություններ եւ նշանակումներ դրանց արդյունքներով։ «Ոստիկանությունը քաղաքական գործունեություն չի իրականացնում»,- վստահեցրեց Ֆիդանյանը։

Մինչդեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ պարեկային ծառայություն, նույնիսկ` քննությունների լավ արդյունքներով, չեն վերցնում ​​տղաների, ում հարազատները կամ իրենք երբեւէ որեւէ քննադատություն են հնչեցրել իշխանությունների գործողությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր