211652_close_icon
views-count19218 դիտում article-date 13:23 18-03-2022

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում  ձյունը կլինի ինտենսիվ։

Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան  տեսքով։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր