211652_close_icon
views-count1300 դիտում article-date 10:49 18-03-2022

Ուկրաինական ճգնաժամի գինը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամից համաշխարհային տնտեսության ընդհանուր կորուստը կարող է հասնել տրիլիոն դոլարի: Նույնիսկ այն երկրներում, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում հակամարտությանը, վնասը չափվում է տասնյակ եւ հարյուրավոր մլրդ դոլարով: Միեւնույն ժամանակ չինացի փորձագետները սկզբունքային տարբերություններ են տեսնում Եվրոպայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներում: Եթե եվրոպացիները շահագրգռված են խնդրի շուտափույթ հանգուցալուծմամբ, ապա ամերիկյան իշխանությունները ձգտում են առավելագույնս ձգձգել այն: Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետան», այս մասին գրում է չինական անգլալեզու մամուլը:

Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) ենթադրում են, որ համաշխարհային տնտեսությունը կզգա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական հետեւանքները։ Դրանք կարտահայտվեն աճի դանդաղեցմամբ եւ գնաճի արագացմամբ։

«Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները վնաս են հասցնում տնտեսական համագործակցությանն ու առեւտրին Եվրոպայում, ինչը պարտադիր կհանգեցնի ռեցեսիայի ամբողջ տարածաշրջանում»,- ավելացնում են ԱՄՀ-ում: Բացի այդ, Ռուսաստանն ու Ուկրաինան պարենային ապրանքների հիմնական արտադրողներն են, ուստի դրանց առաքումների գործում խափանումներն արդեն համաշխարհային գների բարձրացման պատճառ են դարձել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր