211652_close_icon
views-count248334 դիտում article-date 11:01 18-03-2022

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են մարտի 8-ին Երևանի կենտրոնում քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատեր, 50-ամյա Արշակ Սարգսյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը։ 

Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերվել ու ոստիկանության կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 44-ամյա տղամարդ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։ 

Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։ 

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին, որ դեպքը տեղի էր ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։ 

Նշված վայր էին ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Մարտիրոսյանը։ 

Դեպքի վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ 

Դեպքի վայրում աշխատել էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպի վայրում զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել և տարածքը սահմանազատել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Պարզվել էր, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց էր արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 268+
268+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր