211652_close_icon
views-count1599 դիտում article-date 22:38 17-03-2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն, եթե թիմը ՉԼ ուղեգիր չնվաճի

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն, եթե նրանք չնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Խոսքը գնում է մինչև 25 տոկոս կրճատման մասին:

Ակումբի շատ խաղացողներ նման պայման ունեն իրենց պայմանագրերում։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողներ կարող են պայմանավորվել ավելի փոքր կրճատման շուրջ:

Ֆուտբոլիստների մի մասի համար աշխատավարձը չի փոխվի, եթե նրանք դուրս չգան Չեմպիոնների լիգա։ Նման կետ ունեցողների թվում է կիսապաշտպան Պոլ Պոգբան, սակայն նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ամառ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը շաբաթական 480 հազար ֆունտից կնվազի 360-ի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհայտնվի ԱՊԼ-ի թոփ-4-ում։

Նմանատիպ նյութեր