211652_close_icon
views-count2898 դիտում article-date 21:50 17-03-2022

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՈւԵՖԱ-ի հետ բանակցություններ է վարում՝ «Չելսիի» երկրպագուների հարցով

 «Չելսիի» երկրպագուները կարող են ներկա լինել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպմանը:
 
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է բանակցություններ վարել ՈւԵՖԱ-ի հետ, որպեսզի լոնդոնյանի ակումբի երկրպագուներին՝ տնային խաղին թույլատրելու տարբերակ գտնեն:
 
Քննարկվող տարբերակներից մեկը տոմսերի վաճառքն է, որի ամբողջ հասույթը պետք է փոխանցվի ՈւԵՖԱ-ին կամ բարեգործությանը:
 
Միևնույն ժամանակ, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հանդեպ Եվրամիության պատժամիջոցների պատճառով կան կասկածներ, որ 1/4 եզրափակիչ խաղերն ընդհանրապես կարող են չկայանալ:
 
Եթե վիճակահանության արդյունքում «Չելսիի» մրցակից դառնա անգլիական ակումբներից մեկը, ապա Մեծ Բրիտանիայի կառավարությունը կապահովի խաղերի անցկացումը:

Նմանատիպ նյութեր