211652_close_icon
views-count101331 դիտում article-date 18:40 17-03-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայան, որ «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց»  միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան բաժինների ծառայողները:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության «Զվարթնոց»  օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, որոնց հետ են նաև ժողովրդին հայտնի կարմիր բերետները:

Օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը,  որը ժամանում էր  «Դոմոդեդովո»-ից , անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել,  որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները  պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում  2 ռումբ է տեղադրված:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր