211652_close_icon
views-count4856 դիտում article-date 14:55 17-03-2022

Արցախցի մարզիկը դարձել է թեքվանդոյի Հայաստանի չեմպիոն. Արցախպրես

Մարտի 11-ից 13-ը ՀՀ Երևան քաղաքում անց է կացվել մեծահասակների թեքվանդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին արցախցի չորս մարզիկներ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտի վարչությունից։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ թեքվանդոյի առաջնությունում արցախցի մարզիկ Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով թեքվանդոյի Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Մարզիկը պարգևատրվեց ոսկե մեդալով, համապատասխան կարգի պատվոգրով և դրամական պարգևով։

Նմանատիպ նյութեր