211652_close_icon
views-count1871 դիտում article-date 14:39 17-03-2022

Մենք կարծես խթանում ենք, որ մարդիկ հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածենք՝ ոնց դա բուժենք. Փաշինյան

Ես հետեւում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում իրականացվելիք ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշին: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա հիմնականում հումորի թեմա է դառնում, ինչո՞ւ, որովհետև, ցավոք սրտի, ոչ բոլորը գիտեն, թե, ասենք, աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա: մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ: Հետո պարզվում է, թե մեր բյուջեն որքան գումար է ծախսում եւ ցավոք սրտի այդ ծախսերով չենք կարողանում մեր քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ: Մենք կարծես խթանում ենք, որ մարդիկ հնարավորինս շատ հիվանդություն ձեռք բերեն, որ հետո մտածենք՝ ոնց դա բուժենք»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ առողջ ապրելակերպը պետք է լինի իրենց ռազամավարական մոտեցումն ու գնալու են այդ ճանապարհով. «Սա հեշտ ճանապարհ չէ, բայց գնալու ենք այդ ճանապարհով: Դրանք բոլորը պետք է բխեն կոնկրետ ռազմավարություններից եւ դրանք պետք է շարունակենք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

Նմանատիպ նյութեր