Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող 2003 թվականի արտադրության «ԳԱԶ 322132» մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի միջնակարգ դպրոցին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ Արարատի մարզպետի կողմից բարձրաձայնված խնդիրը՝ համաձայն որի մարզի լեռնային գոտում գտնվող Վարդաշատ և Ուրցալանջ համայնքներում հանրակրթական դպրոցներ չեն գործում և նշված համայնքների դպրոցահասակ երեխաները հաճախում են 3-ից 7 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Զանգակատան և Լուսաշողի միջնակարգ դպրոցներ՝ միաժամանակ։
Վարչապետի աշխատակազմը մեքենա նվիրեց Լուսաշողի միջնակարգ դպրոցին. այն կտեղափոխի հարևան գյուղերի աշակերտներին
2022.03.17 14:27

