211652_close_icon
views-count10775 դիտում article-date 14:15 17-03-2022

Եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպենք, «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն 3-րդ նիստն է, ինչ իրենք առանց դիմակների են:

«Դա կախված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է, դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու»,- ասաց նա:

Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպեն` «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի:

«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե կորոնավիրուսի հետևանքով մահացել է մոտ 9 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր