211652_close_icon
views-count1548 դիտում article-date 16:43 17-03-2022

Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կհիմնանորոգվի

2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի մասնաշենքերից մեկի 620 քառակուսի մետր մակերեսով տանիքը կնորոգվի։

Դպրոցի մասնաշենքի քայքայումը կանխելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրել է 10 մլն 69 հազար դրամ։

Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար, շինարարական աշխատանքներինը՝ 9մլն 600 հազար, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար, իսկ տեխնիկական հսկողության պայմանագրային գումարը կազմում է՝ 192 հազար դրամ։

Շիրակի մարզպետարան

Նմանատիպ նյութեր