211652_close_icon
views-count49180 դիտում article-date 13:11 17-03-2022

Հայտնաբերվել է ևս մեկ շարքային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. ՀՀ ՊՆ

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

***

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: 

Նմանատիպ նյութեր