211652_close_icon
views-count1183 դիտում article-date 18:16 17-03-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 16-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, ծանր վիրավորանքի՝ 3, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական անփութության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու ու սպառողներին խաբելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր