211652_close_icon
views-count5947 դիտում article-date 20:59 16-03-2022

Չինաստանը տաք գույներով. Տեսաֆիլմ առաջին՝ նվիրված հայ-չինական բարեկամությանը և փոխհարաբերություններին

Լրագրող՝ Սերգո Երիցյան
Ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան
Օպերատոր՝ Սամվել Գալստյան

Ներկայացվում է Չինաստանը՝ տաք գույներով առաջին տեսաֆիլմը, որը նվիրված է Հայ-Չինական փոխհարաբերություններին:

Տեսաֆիլմը նկարահանվել է 1998 թվականին: Չինաստանը տաք գույներով տեսաֆիլմի առաջին թողարկումը պատմում է հայ-չինական փոխհարաբերությունների մասին՝ վաղընջական ժամանակներից մինչև մեր օրերը:

Հեղինակը նախ և առաջ ներկայացնում է չինական մեծ պատը, որը ավելի քան 6000 կմ երկարություն ունի և սկսվել է կառուցվել մթա 7-րդ դարից: Ներկայացվում են Չինական պատի ժամանակակից վիճակը, որից հետո Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ազատ Մարտիրոսյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Չժու Չժաոշունը ներկայացնում են հայ-չինական փոխհարաբերությունների անընդհատ զարգացող և բարեկամական բնույթը: Դրա կոնկրետ օրինակներից է Տյանսու նահանգի հետ սկսված բարեկամությունը, որի դրսևորումներից կարող է լինել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը:

Նկարահանող խումբը մեկնում է Տյանսու նահանգի կենտրոն Նյանկին քաղաք և մասնակացում ու լուսաբանում բարեկամ քաղաքների միջազգային տոնակատարությունը:

Լրագրող Սերգո Երիցյանը հարցազրուց է վարում նահանգի խորհրդարանի փոխխոսնակ Ցաո Խոնլիի հետ, որի ընթացքում նա սիրով պատմում է իր պատկերացումները հայ-չինական փոխհարաբերությունների զարգացման մասին: Իդեպ նա ասում է, որ եղել է Հայաստանում և շատ տպավորված է, բարձր է գնահատում հայերիս հյուրամեծարությունը: Նա այս բոլորից զատ արդեն պատկերացնում էր ավելի կոնկրետ համագործակցություն Հայաստանի մարզերի հետ ոչ միայն տնտեսության բնագավառում այլև կրթմշակութային ասպարեզում:

Հաղորդումը ավարտվում է երեկոյան Նյանկինից կատարված տեսագրություններով, որոնք ներկայացնում են, թե ինչպես է քաղաքը վերափոխվում հանգստի և զվարճանքի համար, քանի որ առաջիկայում հանգստյան օրեր են:

Կարծիք հաղորդաշար 1998թ.

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր