211652_close_icon
views-count21799 դիտում article-date 20:48 16-03-2022

Աշակերտների մասնակցությամբ աղմուկ հանած ակցիան Գյումրու ռուսական դպրոցում չեն մեկնաբանում. aravot.am

aravot.am-ը գրում է. Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղակայված ռուսական թիվ 19 դպրոցում աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած քաղաքական ակցիան՝ ի աջակցություն Ուկրաինայի դեմ պատերազմող ՌԴ-ի, դպրոցում չեն մեկնաբանում։

Մենք եղանք դպրոցում, որտեղ մեզ պարզաբանեցին, որ իրավունք չունեն մեկնաբանել՝առանց ՌԴ պաշտպանության նախարարության թույլտվության․ իրենց կառույցը փակ է համարվում, խորհուրդ տվեցին դիմել պաշտպանական գերատեսչության մամլո ծառայություն։

Բայց և այնպես հիշեցրեցին, որ դպրոցում սովորողների մեծ մասը 102-րդ ռազմաբազայի զինծառայողների երեխաներն են։ Իհարկե, այս դպրոց հաճախում են նաև հայ երեխաներ։

Մանրամասներն՝ այստեղ


 

Նմանատիպ նյութեր