211652_close_icon
views-count1730 դիտում article-date 18:38 16-03-2022

ՖԻԴԵ-ն շախմատի օլիմպիադայի մրցավայրը Մոսկվայից տեղափոխել է Հնդկաստան

2022թ.  կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադան նախատեսված էր անցկացնել Մոսկվայում: Բայց շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ /  մրցաշարը տեղափոխել է   Հնդկաստանի Չեննայ քաղաք:  

Ենթադրվում է, որ այդ ստուգատեսը  կսկսվի  հուլիսի վերջերին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան թիմային մրցաշար է՝  ՖԻԴԵ-ի անդամ երկրների համար: Առաջին անգամ ստուգատեսն անցկացվել է 1927թ.Լոնդոնում։ 1950 թվականից մրցումները տեղի են ունենում   երկամյա ձևաչափով։ Վերջին մրցաշարն անցկացվել է 2018թ.  Վրաստանում։ 2024 թ.  օլիմպիադան կանցկացվի Բուդապեշտում։ 

Անկախ Հայաստանի շախմատի հավաքականները ավանդաբար հաջողության են հասնում համաշխարհային օլիմպիադաներում:

Նմանատիպ նյութեր