211652_close_icon
views-count32193 դիտում article-date 17:20 16-03-2022

Վաստակաշատ վիրաբույժի կորուստը բոլորիս կորուստն է. «ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ»-ի ցավակցական խոսքն անվանի վիրաբույժի ընտանիքին

armlur.am-ից տեղեկանում ենք. «ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» և «ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» նախագահ պրոֆեսոր Մ.Մ.Միրիջանյանի անունից խորին ցավակցություն ենք հայտնում «ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» պատվավոր նախագահ Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին անվանի վիրաբույժի մահվան կապակցությամբ։

«Վաստակաշատ վիրաբույժի կորուստը բոլորիս կորուստն է:

Անգնահատելի է Հովհաննես Վազգենի Սարուխանյանի վաստակը Հայաստանի բժշկագիտության, մասնավորապես վիրաբուժության բնագավառում, որին նա ծառայեց բարձր պրոֆեսիոնալիզմով և անսահման նվիրվածությամբ՝ որպես բարձրակարգի բժիշկ, գիտնական և ուսուցիչ, վիրաբուժության յուրահատուկ դպրոցի հիմնադիր և ղեկավար։

Նա միշտ մեզ համար կմնա բարձր հոգևոր և բարոյական հատկանիշներով օժտված իմաստուն մարդու և ընկերոջ լավագույն օրինակ։ Պրոֆեսորի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հանգչիր խաղաղությամբ մեր բոլորի ուսուցիչ»։

Նշենք, որ Հովհաննես Վազգենի Սարուխանյանը Երևանի պատբվավոր քաղաքացու կոչում ունի, ինչը համարել է իր ամենամեծ ձեռքբերումը:

Նմանատիպ նյութեր