211652_close_icon
views-count34208 դիտում article-date 17:02 16-03-2022

Ավտովթար՝ Երևանում. Հայաստանի օլիմպիական կոմիտեի դիմաց բախվել են Cadillac-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սարիկ Եղիազարյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Գևորգյանի վաած Cadillac մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորին՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Ի. Հ-ին։

Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ
Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Կարապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարրիդնե տեւոմ ենթայվել ն սաթոան փրձաննության. եղել են սթափ։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոր եղել է Opel-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Cadillac-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունում պարզվում է, և ունեն տեղեկություններ, որ վթարի պահը փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրվել է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր