211652_close_icon
views-count698 դիտում article-date 15:06 16-03-2022

Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է ԱԺ-ում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողների հետ

Մարտի 16-ին  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանում արտադրական փորձուսուցում անցնող  ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների հետ։

Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ խորհրդարանների գործունեությունը՝ սկսած Գերագույն խորհրդի ձևավորումից մինչև 7-րդ գումարման  Ազգային ժողով։

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը խոսել է  ԱՀ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, անդրադարձել Արցախում տիրող  իրավիճակին, արտաքին քաղաքական և բանակցային գործընթացներին, Ադրբեջանի կողմից իրականացվող հակահումանիստական և հայատյաց քաղաքականությանը։

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պարզաբանումներ է տվել ուսանողների առաջադրած հարցերին։

Նմանատիպ նյութեր