211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:40 16-03-2022

Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց

 Գեղարքունիքի մարզում այսուհետ գործելու է  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan)  ծրագրի իրականացման  մարզային կառույց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նորաստեղծ կառույցը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող   թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին եւ  թիմի խորհրդատուին: Կարեն Սարգսյանի եւ Քրիստիան Հենշելի միջեւ կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից  կազմակերպությանը տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ  էլ, մարզային համակարգողի միջոցով,  կիրականացվեն ծրագրից բխող գործառույթներ:

Թիմի ղեկավարն ընձեռված հնարավորության համար նախ շնորհակալություն է  հայտնել Գեղարքունիքի մարզպետին եւ հույս հայտնել, որ նա կնպաստի ծրագրի  ավելի արդյունավետ իրականացմանը:

Քրիստիան Հենշելը  ներկայացրել է  EU4Sevan ծրագրի  շրջանակներում  իրականացվող աշխատանքները, որոնք  կաջակցեն  ՀՀ կառավարությանը եւ կկարգավորեն Սեւանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրներ: Նրա խոսքով՝  EU4Sevan  ծրագրի շրջանակներում  այս տարվա ընթացքում  նախատեսվում է մարզում  իրականացնել  աշխատանքներ, որոնք ընդգրկելու  են Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման, Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների, Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության հասանելիության բարելավումը` համայնքների, դպրոցականների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ծրագրից բխող  բաղադրիչների իրականացման ընթացքում  ծավալել  ակտիվ համագործակցություն:

Նմանատիպ նյութեր