211652_close_icon
views-count968 դիտում article-date 13:48 16-03-2022

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարվել է 57 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10263 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3067 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ նյութեր